Ռուսաստանն ու Բելառուսը փետրվարի 20-ին կավարտեն համատեղ զորավարժությունները, ինչպես և նախատեսված էր, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա մեկնաբանել է Արևմուտքի մտավախությունները, որ ռուսական զորքերը կարող են ավելի երկար մնալ Բելառուսում։
РИА "Новости" գործակալությունը, իր հերթին, հղում անելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ Բելառուսում ռուսական զորքերի գտնվելու ժամկետի երկարաձգման հարց օրակարգում չկա։
Բելառուսում զորավարժություններն ուժեղացրել են Արևմուտքի մտավախությունները հարևան Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման վերաբերյալ: Մոսկվան հերքում է նման հարձակման պլանավորումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան Բելառուսի սահմանին ավելացրել է սահմանապահների թիվըՓետրվարի 18-ին Մոսկվայում կհանդիպեն Պուտինն ու ԼուկաշենկոնԲելառուսում զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադառնում են․ ՌԴ ՊՆ