Մատչելիության հղումներ

Լուկաշենկո․ «Ռուսական ուժերը դուրս հանելու ժամկետը կորոշենք Պուտինի հետ»


Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ, Սանկտ Պետերբուրգ
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ, Սանկտ Պետերբուրգ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, թե Բելառուսում տեղակայված Ռուսաստանի ստորաբաժանումները դուրս հանելու ժամկետը երկու նախագահները կորոշեն:

«Տեսեք, թե ինչ են անում ամերիկացիները: Նրանք հազարավոր զինծառայողներ են մոտեցնում անմիջապես մեր սահմանների մոտ՝ Լեհաստան, Մերձբալթիկա»,- ասել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով, նույնն էլ անում են բրիտանացիները և եվրոպական ուրիշ երկրները, և այդ առումով հարց է ծագում, թե ե՞րբ արևմտյան պետությունները դուրս կհանեն այդ ուժերը տարածաշրջանից: Ըստ Լուկաշենկոյի, այդ երկրները չեն պատասխանում հարցին և փոխարենը փորձում են ճնշում գործադրել Բելառուսի և Ռուսաստանի վրա:

«Մենք այդ [ռուսական] զորքերը դուրս կհանենք, երբ այդ որոշումն կընդունենք [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինի հետ՝ այն բանից հետո, երբ այստեղ կավարտվեն զորախաղերը: Սա մեր տարածքն է, այդ որոշումն էլ մենք պետք է ընդունենք»,- ասել է Լուկաշենկոն:

XS
SM
MD
LG