Մատչելիության հղումներ

Բելառուսում զորավարժություններից հետո ռուսական զորքերը վերադառնում են․ ՌԴ ՊՆ


Բելառուս - «Միութենական վճռականություն» զորավարժությունները, 10-ը փետրվարի, 2022թ․
Բելառուս - «Միութենական վճռականություն» զորավարժությունները, 10-ը փետրվարի, 2022թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելառուսում անցկացվող զորավարժություններից հետո Հարավային և Արևմտյան ռազմական շրջանների ստորաբաժանումները Ռուսաստանում իրենց տեղակայման կետեր վերադառնալու մասին, ասվում է գերատեսչության կայքում։

«Միութենական վճռականություն» ռուս-բելառուսական զորավարժությունները, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, նախատեսված են փետրվարի 10-ից մինչև 20-ը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նշում է, որ զինվորականները կատարել են իրենց առաջադրանքները և անցել երկաթուղային ու ավտոմոբիլային տրանսպորտի բեռնմանը:

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բելառուսում Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունն անվանել էր ամենախոշորը «սառը պատերազմի» ավարտից ի վեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG