Կանադայում հակահամաճարակային սահմանափակումների դեմ շաբաթներ շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին վարչապետ Ջասթին Թրյուդոն առաջին անգամ երկրում արտակարգ դրության ռեժիմ կսահմանի։
«Շրջափակումները վնասում են մեր տնտեսությունը և սպառնալիք են հանրային անվտանգությանը: Մենք չենք կարող և թույլ չենք տա, որ անօրինական և վտանգավոր գործողությունները շարունակվեն», - ասել է Կանադայի վարչապետը։
1988 թվականին ընդունված արտակարգ իրավիճակների մասին օրենքը Կանադայի դաշնային կառավարությանը թույլ է տալիս ինքնուրույն՝ առանց նահանգների մասնակցության, միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման ուղղությամբ։
Կանադայում հունվարի 23-ից ի վեր շարունակվում է բեռնատարների ակցիան, որի մասնակիցները բողոքում են հակահամաճարակային սահմանափակումների, պարտադիր պատվաստումների դեմ։ Բողոքի ակցիաների շրջանակներում ցուցարարները փակել են մի շարք ճանապարհային հանգույցներ, այդ թվում՝ Կանադայի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն առևտրային կամուրջը։ Փետրվարի 13-ին կանադական ոստիկանությունը ապաշրջափակել է կամուրջը, սակայն Օտտավայի կենտրոնում բողոքի զանգվածային ցույցերը շարունակվում են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կանադայում բեռնատարների վարորդները շարունակում են բողոքի ակցիաները ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանափակումների դեմ բողոքի ակցիաներ եվրոպական երկրներում, Կանադայում