Ամերիկյան զորքեր ուղարկելը Ուկրաինա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ ամերիկյան զորքեր ուղարկելը Ուկրաինա կարող է հանգեցնել համաշխարհային պատերազմի։

Ջո Բայդենը երեկ կոչ է արել Ամերիկայի քաղաքացիներին՝ անհապաղ լքել Ուկրաինան և նախազգուշացրել է Մոսկվայի հետ հնարավոր մեծ հակամարտության մասին:

«Ամերիկայի քաղաքացիները պետք է հեռանան, պետք է հեռանան հիմա», - ասել է Բայդենը NBC News-ին։

«Մենք գործ ունենք աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ։ Սա բոլորովին այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել»,- ասել է նախագահը` նկատի ունենալով ՌԴ զինված ուժերին։

Բայդենը նաև հաստատել է, որ ոչ մի դեպքում զորք չի ուղարկի Ուկրաինա, նույնիսկ՝ ռուսների ներխուժման դեպքում ամերիկացիներին փրկելու համար։ «Դա կդառնա համաշխարհային պատերազմ: Երբ ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, մենք կհայտնվենք բոլորովին այլ աշխարհում», - զգուշացրել է ԱՄՆ նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա ցանկացած պահի․ Սալիվան