Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա ցանկացած պահի․ Սալիվան


ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ
ԱՄՆ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվան, արխիվ

Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա «ցանկացած պահի»:

Այս կապակցությամբ նախագահ Ջո Բայդենի խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ն այս կամ այն կերպ պատրաստ է աջակցել Ուկրաինային Կրեմլի ագրեսիային հակազդելու հարցում, սակայն կրկնել է, որ Սպիտակ տունը շարունակում է հանդես գալ այդ խնդրի դիվանագիտական լուծման օգտին։

Սալիվանը վերահաստատել է «Հյուսիսային հոսք 2» գազատարի աշխատանքի արգելափակման հնարավորությունը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում։

ԱՄՆ հարյուրավոր զինվորականներ երեկ տեղակայվել են Լեհաստանի հարավ-արևելքում՝ ուկրաինական սահմանի մոտ։

2017 թվականից ի վեր Լեհաստանում ռոտացիոն սկզբունքով տեղակայվել է մոտ 4 հազար ամերիկացի զինվորական։

XS
SM
MD
LG