Ռուսաստանը Բելառուսի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու պատրվակով S-400 (C-400) հրթիռային համակարգեր է տեղափոխել Բելառուսի արևմտյան Բրեստի շրջան։
Մի քանի փուլով անցկացվող զորավարժությունների մասին ավելի վաղ հայտարարվել է, որ դրանք ավարտվելու են փետրվարի 20-ին։
Ռուսաստանը Բելառուսի արևմտյան և հարավային շրջաններ է տեղափոխել շուրջ 30 հազար զինծառայողներ, հարյուրավոր միավոր զրահատեխնիկա, հրթիռահրետանային համալիրներ, օդուժ՝ նոր սերնդի կործանիչներ ու մարտական ուղղաթիռներ։
Ուկրաինան և Արևմուտքը մտավախություն ունեն, որ Ռուսաստանը Ուկրաինա ներխուժելու դեպքում կարող է օգտագործել նաև Բելառուսի տարածքը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ