Պաշտոնական Բեռլինը, Փարիզը և Վարշավան կոչ են անում Մոսկվային սկսել առարկայական երկխոսություն Եվրոպայում անվտանգության հարցերի շուրջ և նպաստել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լարվածության թուլացմանը: Այդ մասին ասված է երեքշաբթի երեկոյան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի ու Լեհաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնի և Անջեյ Դուդայի համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Բեռլինում կայացած բանակցություններից հետո։
Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները հայտարարությամբ աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը։
Ռուսաստանն ավելի քան 100 հազար զինվոր է կուտակել Ուկրաինայի սահմանների մոտ, սակայն վստահեցնում է, որ մտադիր չէ հարձակվել Ուկրաինայի վրա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրեստի շրջանում մեկնարկել են ռուս-բելառուսական լայնածավալ զորավարժություններՌուսաստանի ռազմածովային և ռազմաօդային զորավարժությունները երեկ շարունակվել են՝ իրավիճակի լիցաքաթափմանն ուղղված բարձր մակարդակի դիվանագիտական բանակցությունների ֆոնին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 10-20-ը զորավարժություններ կանցկացնի երկրի տարբեր շրջաններում՝ պատրաստվելու ռուսական հնարավոր հարձակմանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան զորավարժություններ կանցկացնի Bayraktar-ների կիրառմամբՄինչդեռ Ռուսաստանի Դաշնության 6 դեսանտային նավեր Միջերկրական ծովից տեղափոխվում են Սև ծով։ Պաշտոնապես հայտարարված նպատակը «ծովային զորավարժություններն են՝ Համաշխարհային օվկիանոսում Ռուսաստանի ազգային շահերը պաշտպանելու համար»: