Մատչելիության հղումներ

Ուկրաինան Արևմուտքից վերջին շրջանում ավելի քան 1.5 միլիարդ դոլարի զենք է ստացել


Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, արխիվ, Կիև:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, արխիվ, Կիև:

Ռուսաստանի կողմից ագրեսիայի ենթարկվելու վտանգի առաջ հայտնված Ուկրաինան վերջին ժամանակաշրջանում Արևմուտքից ստացել է ավելի քան հազար տոննա զենք, որի արժեքը մեկ և կես միլիարդ ԱՄՆ դոլար է: Այդ մասին այսօր հայտնել է Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան:

«Ավելացել է Ուկրաինայի աջակցությունը քաղաքական, տնտեսական և անվտանգային ասպարեզներում: Անցած շաբաթների և ամիսների ընթացքում մենք ստացել ենք ավելի քան մեկ և կես միլիարդ դոլարի զենք ու զինամթերք, որոնց ընդհանուր ծավալն ավելի քան հազար տոննա է»,- ասել է արտգործնախարարը:

Կիևին զենքով և զինամթերքով սատարում է, մասնավորապես, Միացյալ Նահանգները, որտեղից հունվարի 22-ից սկսած ընդհանուր հաշվով ավելի քան 90 տոննա ռազմական նշանակության արտադրանք է փոխադրվել Ուկրաինա:

Ուկրաինա զենք և զինամթերք են ուղարկում նաև Մեծ Բրիտանիան, Լեհաստանը, Բալթյան երկրները և մի շարք այլ պետություններ:

XS
SM
MD
LG