Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ առարկայական բանակցությունները


ԱՄՆ և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուներ Էնթոնի Բլինքենի և Ժոզեպ Բորելի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 7-ը փետրվարի, 2022թ․
ԱՄՆ և ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուներ Էնթոնի Բլինքենի և Ժոզեպ Բորելի համատեղ ասուլիսը Վաշինգտոնում, 7-ը փետրվարի, 2022թ․

Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել Ռուսաստանի հետ առարկայական բանակցությունները փոխադարձ անվտանգության հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նա հավելել է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի դեպքում Կրեմլը կբախվի իրական և լուրջ հետևանքների։

Պետքարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ը նաև աշխատում է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից։

Բորելն ընդգծել է, որ էներգետիկ հարցերն առանցքային են ուկրաինա-ռուսական ճգնաժամի համար։

Բլինքենը նաև ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ճանապարհը դիվանագիտությունն է։

XS
SM
MD
LG