Ֆրանսիայի նախագահը ժամանեց Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ժամանել է Կիև, որտեղ նախատեսված է հանդիպում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Սա Ֆրանսիայի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Ուկրաինա 1998 թվականից ի վեր։

Ելիսեյան պալատի ղեկավարը Ուկրաինա է ժամանում Մոսկվայից, որտեղ նախօրեին բանակցություններ է վարել ռուսաստանցի պաշտոնակցի հետ։

Մակրոնը բազմիցս հայտարարել է Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման և Դոնբասում հակամարտության դիվանագիտական լուծման անհրաժեշտության մասին։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ իր համար առաջնայինը ճգնաժամից դուրս գալու քաղաքական ելք գտնելն է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի շուրջ դիվանագիտական շփումների ակտիվացումն արդյունք կտա, վստահ է Մակրոնը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մակրոնը մեկնում է Մոսկվա և Կիև