Մատչելիության հղումներ

Սպիտակ տանը կայացավ ԱՄՆ նախագահի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Վաշինգտոն, 7-ը փետրվարի, 2022թ․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը ընդունում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին, Վաշինգտոն, 7-ը փետրվարի, 2022թ․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Վաշինգտոնում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո Շոլցն առաջին անգամ է մեկնել Վաշինգտոն:

Բանակցությունները վերաբերել են Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող լարված իրավիճակին, որտեղ տեղակայված է մոտ 100 հազար ռուս զինծառայող։ Շոլցը հավաստիացրել է Բայդենին, որ իր երկիրը կանգնած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողքին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ցանկացած ագրեսիայի հակազդելու հարցում։

ԱՄՆ նախագահն, իր հերթին, ասել է, որ երկու երկրներն էլ «զուգահեռ աշխատում են»՝ զսպելու ռուսական ագրեսիան։

XS
SM
MD
LG