Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ Վաշինգտոնում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:
Կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո Շոլցն առաջին անգամ է մեկնել Վաշինգտոն:
Բանակցությունները վերաբերել են Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին տիրող լարված իրավիճակին, որտեղ տեղակայված է մոտ 100 հազար ռուս զինծառայող։ Շոլցը հավաստիացրել է Բայդենին, որ իր երկիրը կանգնած է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերների կողքին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ցանկացած ագրեսիայի հակազդելու հարցում։
ԱՄՆ նախագահն, իր հերթին, ասել է, որ երկու երկրներն էլ «զուգահեռ աշխատում են»՝ զսպելու ռուսական ագրեսիան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Վաշինգտոնում կբանակցեն ԱՄՆ նախագահը և Գերմանիայի կանցլերը