Փետրվարի 7-ին Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Փետրվարի 7-ին Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը։ Բանակցություններին հաջորդելու է նրանց մամուլի ասուլիսը։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հանդիպմանը «առաջին հերթին, իհարկե, քննարկվելու է անվտանգության երաշխիքների շուրջ իրավիճակը», - նշել է Կրեմլի խոսնակը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը և Մակրոնը հեռախոսով քննարկել են Ռուսաստանի գործողությունները
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը Մակրոնին ասել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հաշվի չեն առնում անվտանգության հարցում ՌԴ-ի մտահոգությունները