Լեհաստանը որոշել է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային: Այդ մասին հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
«Լավ լուր՝ իմ խնդրանքով կառավարությունն ընդունել է Ուկրաինային օգնություն հատկացնելու որոշում: Մենք կտրամադրենք արդիական լեհական տեխնիկա՝ Piorun տեսակի զենիթահրթիռային համալիրներ, մի քանի տասնյակ հազար հրետանային արկեր և զինամթերք», - Թվիթերում գրել է Բլաշչակը:
Piorun համալիրը Ռուսաստանում ստեղծված "Игла-1" համալիրի արդիականացված տարբերակն է: Սկզբնական շրջանում լեհերը հիմնական բաղադրիչները Ռուսաստանից են ստացել, սակայն հետագայում արդիականացրել են համալիրը և սկսել են արտադրությունն ամբողջությամբ ապահովել լեհական բաղադրիչներով:
Piorun-ը կարող է ոչնչացնել ավելի քան 6 կիլոմետր հեռավորության և 4 կիլոմետր բարձրության վրա գտնվող թիրախը: