Միացյալ Նահանգները պատրաստվում է Արևելյան Եվրոպա ուղարկել 8,5 հազար զինծառայողների, որոնցից 2,5 հազարը կարող են տեղակայվել Լեհաստանում: Այդ մասին հայտնել է Լեհաստանի Ազգային անվտանգության վարչության ղեկավար Պավել Սոլոխը:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը զորախումբն Արևելյան Եվրոպա կուղարկի առաջիկա օրերին:
Ըստ Լեհաստանի Ազգային անվտանգության վարչության ղեկավարի, Վաշինգտոնը և Վարշավան հետապնդում են երկու նպատակ․ նախ՝ ամրապնդել Լեհաստանի տարածքում ամերիկացի զինվորականների ֆիզիկական ներկայությունը, բացի այդ՝ գործադրել մեխանիզմը, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մեծ թվով զորամիավորումներ փոխադրել:
Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները Եվրոպա կուղարկի մարտական, հետախուզական, օդուժի, բժշկական և տրանսպորտային ստորաբաժանումներ: Այսօրվա դրությամբ Լեհաստանի տարածքում տեղակայված է 5 հազար ամերիկացի զինծառայող: