Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այսօրվա հրամանագրով պաշտոնանկ է արվել Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Սամատ Աբիշ Սատիբալդիուլին, նա երկրի նախկին առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևի զարմիկն է։
Ուժային այդ կառուցի նախկին ղեկավարը՝ Նազարբաևի մերձավոր մարդկանցից մեկը համարվող Քարիմ Մասիմովը ձերբակալվել էր հունվարի 6-ին։ Նրան պետական դավաճանության մեղադրանք առաջադրվել։ Անցած շաբաթ հայտի դարձավ, որ ձերբակալվել են Մասիմովի երկու տեղակալնները, նրանք կասկածվում են իշխանությունը զավթելու փորձի մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ղազախստանում ձերբակալվել է Ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար ՄասիմովըՆերքին գործերի նախարարի այսօրվա հրամանով պաշտոնանկ է արվել Պավլոդարի մարզի ոստիկանապետ Նուրլան Մասիմովը, նա Քարիմ Մասիմովի ազգականն էր։
Ղազախստանի արդյունաբերողների ազգային պալատի նախագահի պաշտոնից այսօր հրաժարական է տվել Նազարբաևի փեսան՝ Թիմուր Կուլիբաևը։ Ավելի վաղ Ղազախստանի էներգետիկ խոշոր ընկերությունների ղեկավարների պաշտոններից հեռացել են Նազարբաևի մյուս երկու փեսաները։
Ալմաթիին հասցված վնասի չափը գնահատվել է 260 միլիոն դոլար
Հունվարի առաջին շաբաթվա ընթացքում Ղազախստանում տեղի ունեցած բռնությունների հետևանքով, պաշտոնական տվյալներով 225 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի 19 աշխատակից, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, տասը հազարից ավելի մարդ էր ձերբակալվել։
Գլխավոր դատախազության կողմից զոհվածների թիվը պաշտոնապես հրապարակվելուց մեկ օր անց՝ անցած կիրակի ակտիվիստ Բելա Օրինբետովան և լրագրող Ասեմ Ժապիշևան պետիցիա են դրել շրջանառության մեջ, իշխանություններից պահանջելով հրապարակել բոլոր զոհերի անունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ղազախստանում, ըստ պաշտոնական տվյալների, բախումներում զոհվել է 225 մարդ«Մենք գիտենք, որ զոհվածների թվում պատահական զոհեր կան, բազմազավակ ընտանիքների ծնողներ, շատ մարդիկ անհետ կորած են համարվում, տասնյակ տուժածներ բուժվում են հիվանդանոցներում, հազարավոր ձերբակալվածներ կան։ Պահանջում ենք հրապարակել 225 զոհվածների ու անհետ կորածների անունները», - գրել են նրանք՝ իշխանություններին կոչ անելով օգնություն ցուցաբերել բոլոր զոհվածների ու տուժածների ընտանիքներին։
«Իշխանությունների «մենք միասին ենք» կարգախոսը չպետք է դատարկ խոսքեր մնան»,- ընդգծել են պետիցիայի հեղինակները։
Ղազախստանում ամենաուժեղ բախումները տեղի են ունեցել Ալմաթիում, երկրի խոշորագույն քաղաքում։ Այսօրվա դրությամբ այնտեղ դեռ պահպանվում է պարետային ժամը։
Քաղաքի վերականգնման համար ստեղված շտաբի այսօրվա նիստում նշվել է, որ հրկիզված, թալանված, 243 օբյեկտներ, այդ թվում՝ պետական, կառավարական 27 շենքեր վերանորոգելու կարիք կա։ Ալմաթիին հասցված վնասի չափը գնահատվել է 112 միլիարդ տենգե, դա մոտավորապես 260 միլիոն դոլար է:
«Ամեն ինչ արվել է արագ, վճռական, առանց տատանվելու». Լուկաշենկո
Հունվարի 6-ին Ղազախստանի նախագահը դիմեց ՀԱՊԿ-ի օգնությանը։ Ժամերի ընթացքում Տոկաևի դիմումը բավարարվեց, ու ավելի քան 2 հազարանոց զորք մտավ Ղազախստան։
Հիմա այնտեղ մնացել են ռուսական օդա-դեսանտային ուժերի ստորաբաժանումները։ Այսօր շարունակվում է ռուս զինծառայողների ու ռազմական տեխնիկայի դուրս բերումը Ղազախստանից, նախատեսվում է գործընթացն ավարտել հունվարի 19-ին։
Անցած շաբաթ օրը հանդիպելով Ղազախստանից վերադարձած բելառուսցի զինծառայողներին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Ղազախստանի գործողությունը, մինչև վերջին մանրամասները մեկ ժամվա ընթացքում երկուսով մշակել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ու ժամեր անց առաջին օդանավերը զորք են տեղափոխել Ղազախստան։ «Ամեն ինչ արվել է արագ, վճռական, առանց տատանվելու»,- ասել է Լուկաշենկոն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի խաղաղապահները դուրս եկան ԱլմաթիիցՂազախստանի իշխանությունները, որոնց միացան նաև ՀԱՊԿ-ի մյուս երկրների առաջնորդները, պնդում են, թե Ղազախստանի անկարգություններին ահաբեկիչներ են մասնակցել, նաև դրսի ահաբեկչական խմբավորումներ, բայց մինչև հիմա կոնկրետ որևէ խմբավորման անուն չեն տվել։
Ղազախստանի պետ-քարտուղար Էրլան Կարինը ռուսական հեռուստաընկերության հարցազրույցում այսօր ասել է, թե միջազգային ահաբեկչական խմբավորումների մասին տեղեկատվության կհրապարակվի նախաքննության ավարտից հետո։ Նրա ասելով՝ միայն ահաբեկչական մեղադրանքներով մի քանի տասնյակ քրեական գործ է հարուցված։