ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր կողմերի միջև համաձայնեցված միակ ձևաչափը, այսօր հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին։
Ադրբեջանի նման քաղաքականությունը, Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և ձեռք բերված պայմանավորվածությունների կոպտագույն խախտում է որակել՝ շեշտելով՝ այն նպատակ ունի տորպեդացնելու խաղաղության հաստատման ու կայունության պահպանման նախաձեռնություններն ու ապամոնտաժելու գոյություն ունեցող ձևաչափերը։
«Ադրբեջանի ղեկավարը հատուկ թիրախավորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և համանախագահող երկրներից մեկի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելությանը՝ անհեթեթ մեղադրանքներ հնչեցնելով նրանց գործունեության դեմ։ Մենք բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում և անընդունելի համարում նրանց գործունեության վրա ստվեր գցելու ցանկացած փորձ», - հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը՝ խստիվ դատապարտելով Ադրբեջանի պահվածքը՝ համոզված լինելով, որ պետական մակարդակով իրականացվող այսպիսի քաղաքականությունը պետք է արժանանա համապատասխան գնահատականի նաև միջազգային հանրության կողմից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը ԵԱՀԿ-ին և Մինսկի խմբին կոչ է անում խաղաղ գործընթացը վերսկսելու միջոցներ ձեռնարկել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն շարունակելու է խափանել ԼՂ խնդրով զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը․ Ալիև