Ադրբեջանի իշխանությունների «խաղաղասիրական» հայտարարությունները ոչ մի աղերս չունեն այդ երկրի իրական՝ Արցախի, հայ ժողովրդի և տարածաշրջանի նկատմամբ ահաբեկչական և ծավալապաշտական նպատակների հետ, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը՝ Ադրբեջանի գործողությունները որակելով «նացիստական քաղաքականության դրսևորում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում. Արցախի ՆԳՆ
Ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային իրավունքի նորմերի և մարդասիրության սկզբունքների կոպիտ խախտում է, հայտնում է Արցախի արտաքին գերատեսչությունը՝ շեշտելով՝ այն միտված է Արցախի հասարակության ահաբեկմանը և ռուս խաղաղապահ առաքելության գործունեության խափանմանը։
«Նման քայլերով Ադրբեջանը չի կարող սասանել արցախցու վճռականությունը ապրել և արարել Արցախում, որի համար բացարձակապես անընդունելի է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Մենք շարունակելու ենք զարգացնել և զորացնել մեր հայրենիքը», - ասված է հայտարարությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր․ Ալիևի խորհրդական ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղապահները ԼՂ-ում կմնան հինգ տարի, հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման որոշում. Մուրադով