Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 126-ով՝ հասնելով 345 հազար 981-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 99-ով և հասել 332 հազար 985-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 433 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 608 հազար 149-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8004-ի, ևս 1512 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 480 մարդ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունվարի 9-ի դրությամբ կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 միլիոն 694 հազար 518 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 952 հազար 813, երկրորդ դեղաչափ` 740 հազար 489, բուստեր` 1216: