Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 195-ով, բուժվածներինը՝ 165-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 195-ով՝ հասնելով 345 հազար 713-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 165-ով և հասել 332 հազար 753-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 985 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 599 հազար 841-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 999-ի, ևս 1512 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 449 մարդ։

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք, գրանցվել է մահվան 1 դեպք

Հունվարի 7-ին Ացախում կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել:

Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Covid-19-ից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 31-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահվան դեպք։

2021 թվականի ընթացքում Արցախու իրականացվել է 32 հազար 789 թեստավորում, որից 4 844-ը՝ դրական թեստի պատասխանով։

XS
SM
MD
LG