Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 142-ով, բուժվածներինը՝ 133-ով, գրանցվել է մահվան ևս 2 դեպք


Հայաստանում նախորդ մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք` այդ թիվը հասնելով 345 հազար 855-ի: Առողջացածների թիվն ավելացել է 133-ով, ընդհանուր մինչև հիմա ապաքինվել են 332 հազար 886-ը, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3465 քաղաքացի:

Երեկ իրականացվել է 4875 թեստավորում, ընդհանուր թեստավորվածների թիվը հասել է 2 միլիոն 604 հազար 716-ի:

Գրանցվել է կորոնավիրուսից մահվան 2 դեպք, ընդհանուր` 8001:

Կորոնավիրուսային իրավիճակը Արցախում

Հունվարի 8-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել:

Հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 56 վարակակիր, հայտնում է առողջապահական գերատեսչությունը: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 33-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

XS
SM
MD
LG