Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 129-ով, բուժվածներինը՝ 130-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 129-ով՝ հասնելով 345 հազար 518-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 130-ով և հասել 332 հազար 588-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 899 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 594 հազար 856-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 997-ի, ևս 1511 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 422 մարդ։

Արցախում՝ 3 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ երեկ կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 29-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդներ։

2021 թվականի ընթացքում Արցախում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32 հազար 744 քաղաքացու հետազոտություն, որից 4 հազար 838-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

XS
SM
MD
LG