Միացյալ Նահանգները հարցեր ունի Ղազախստանի՝ ՀԱՊԿ-ից օգնության խնդրանքի բնույթի կապակցությամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը` հավելելով, որ ղազախական իշխանությունները ունեն հնարավորություն ինքնուրույն կարգավորելու ցույցերը:
«Այդ իսկ պատճառով հստակ չէ, թե ինչու նրանք դրսից օգնության կարիք զգացին», - ընդգծել է Բլինքենը։
Պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին` ամերիկյան դիվանագիտության ղեկավարը ասել է նաև, որ պատմությունը ցույց է տվել, որ «երբ ռուսները հայտնվում են ձեր տանը, երբեմն շատ դժվար է նրանց ստիպել հեռանալ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)