Ալեքսանդր Լուկաշենկոն հունվարի 7-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Այս մասին Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնել են BelTA պետական գործակալությանը։
Զրույցի ընթացքում, ինչպես հաղորդվում է, Լուկաշենկոն ու Նազարբաևը քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։
Նուրսուլթան Նազարբաևը հանրությանը չի ներկայացել 2021 թվականի դեկտեմբերի 28-ից ի վեր։ Շուրջ երեք տասնամյակ Ղազախստանը ղեկավարած Նազարբաևը հրապարակավ չի անդրադարձել երկրում շարունակվող հակակառավարական ցույցերին։
Հունվարի 7-ի կեսօրին ղրղըզական լրատվամիջոցները գրել էին, որ Բիշքեկի Մանաս օդանավակայանում վայրէջք է կատարել Ղազախստանի նախկին երկարամյա առաջնորդի ընտանիքին պատկանող երկու մասնավոր ինքնաթիռ։ Թե որտեղ է այժմ գտնվում դեկտեմբերի 5-ին Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից հեռացված Նազարբաևը, հայտնի չէ։