Թյուրքական խորհուրդը (նախկին անվանումը՝ Թյուրքալեզու պետությունների կազմակերպություն) հույս է հայտնել, որ Ղազախստանի իշխանություններն ունեն կարգուկանոնը և անդորրը վերականգնելու հնարավորություն:
Թյուրքական խորհուրդը պատրաստ է օգնություն տրամադրել Ղազախստանին:
«Մենք խիստ կարևորում ենք խաղաղությունը և կայունությունը մեր կառույցի անդամ-երկիր Ղազախստանում: Ապավինում ենք եղբայրական ղազախ ժողովրդի ողջախոհությանը և բնականոն կյանքին վերադառնալու ցանկությանը։ Մենք ցավակցություն ենք հայտնում այդ իրադարձությունների ընթացքում զոհվածների մտերիմներին և շուտափույտ ապաքինում մաղթում տուժածներին», - հայտարարել է Թյուրքական խորհուրդը:
Կառույցի անդամներ են Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը: Հունգարիան և Թուրքմենստանը Թյուրքական խորհրդում ունեն դիտորդի կարգավիճակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)