Մատչելիության հղումներ

Ալմաթիում իրավիճակը շարունակում է լարված մնալ, կան տասնյակ զոհեր


Ալմաթիից ստացվող հաղորդումների համաձայն, տեղում մարտերը շարունակվում են, կան տասնյակ զոհեր, իրավիճակը մնում է լարված։

Կեսգիշերին Ալմաթիի իշխանությունը հայտարարեց քաղաքում հակաահաբեկչական գործողությունների մեկնարկի մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և անվտանգությունն ապահովելու նպատակով»:

Ղազախական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, գիշերային բախումների ընթացքում սպանվել է տասներկու ուժային, ըստ Ալմաթիի պարետատան, սպանվածներից մեկը գլխատվել է։

«Ժամը 13:00-ի դրությամբ ահաբեկիչների գործողությունների հետևանքով տուժել է իրավապահ մարմինների 353 աշխատակից, 12 ոստիկան զոհվել է, նրանցից մեկի մարմինը հայտնաբերվել է գլխատված», - հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Ղազախստանի պետական Хабар 24 հեռուստաընկերությունը։

Ավելի վաղ Ղազախստանի առողջապահության փոխնախարար Աժար Գինիյաթը հայտարարել է, որ բախումների ընթացքում տուժել է ավելի քան հազար մարդ։

XS
SM
MD
LG