Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիում զանգվածային անկարգությունների ընթացքում հարձակման են ենթարկվել և ավերվել են հինգ հեռուստաընկերությունների գրասենյակներ:
«Սպուտնիկ» Ղազախստան մեդիաընկերության փոխանցմամբ, «ջարդարարները ներխուժել ու ջարդուփշուր են արել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և «ԿՏԿ» հեռուստակենտրոնները:
«Ղազախստան» հեռուստաընկերության վրա հարձակման ընթացքում կայանի աշխատակիցներից առնվազն մեկը վնասվածքներ է ստացել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում հայտարարում են իրավիճակի կայունացման մասին. ՀԱՊԿ տեսակոնֆերանս է պատրաստվում վաղը (թարմացված լրահոս)