«Տաջիկստանը կկատարի ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները՝ Ղազախստանում առկա սպառնալինքերը վերացնելու ուղղությամբ», - այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում նշել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Այս մասին հաղորդում է Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Էմոմալի Ռահմոնը հայտարարել է Տաջիկստանի՝ ՀԱՊԿ խաղաղապահ մեխանիզմներին մասնակցելու պատրաստակամության մասին՝ ստանձնած դաշնակցային պարտավորություններին համապատասխան», - նշված է հաղորդագրության մեջ։