Վրաստանի կառավարությունը հաստատեց՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Գորիի ռազմական հոսպիտալից տեղափոխվել է Ռուսթավիի բանտ։
«Հասարակության մեծ հետաքրքրությունից ելնելով` պարզաբանում ենք, որ այս տարվա դեկտեմբերի 30-ին դատապարտյալ/մեղադրյալ Միխեիլ Սաակաշվիլին պաշտպանության նախարարության Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալից օրենքով սահմանված կարգով տեղափոխվել է թիվ 12 քրեակատարողական հիմնարկ», - ասվում է Վրաստանի քրեակատարողական ծառայության հաղորդագրությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ վրացական լրատվամիջոցների՝ Սաակաշվիլիին կրկին Ռուսթավիի բանտ են տեղափոխելՍաակաշվիլին Գորի քաղաքի ռազմական հոսպիտալում վերականգնողական բուժում էր ստանում 50-օրյա հացադուլից հետո։ Վրաստանի արդարադատության նախարարությունը հայտարարել էր, որ նախկին նախագահն անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո կվերադառնա Ռուսթավիի բանտ, որտեղ պահվում էր հոկտեմբերին 1-ին կալանավորվելուց հետո։
Պաշտոնական Կիևը Վրաստանի իշխանություններին կոչ էր արել չվերադարձնել բանտ նաև Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Սաակաշվիլիին, քաղաքական գործչի փաստաբաններն էլ հայտարարում էին, որ իրենց պաշտպանյալի առողջական վիճակը պահանջում է շարունակել բուժումը ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևը Թբիլիսիին կոչ է անում բանտ չվերադարձնել Սաակաշվիլիին