Վրաստանի իշխանությունները չեն պլանավորում կալանքի տակ գտնվող երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին հիվանդանոցից վերադարձնել կալանավայր, այդ մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Թիկրաձեն։
50-օրյա հացադուլից հետո Սաակաշվիլին վերականգնողական բուժում է ստանում Գորի քաղաքի ռազմական հոսպիտալում։ Նախարար Թիկրաձեն միևնույն ժամանակ բացառել է Սաակաշվիլիին արտասահմանում բուժման ուղարկելու հավանականությունը՝ պնդելով, որ հիվանդը հայրենիքում ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Վրաստանի արդարադատության նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, որ Սաակաշվիլին անհրաժեշտ բուժումը ստանալուց հետո կվերադառնա Ռուսթավի քաղաքի բանտ, որտեղ նա պահվում էր հոկտեմբերին 1-ին կալանավորվելուց հետո։