Ռուսական կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում

ՄԻԳ-29, արխիվային լուսանկար

Ռուսական կործանիչները վարժանքներ են անցկացրել Հայաստանի երկնքում․ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի ՄԻԳ-29 կործանիչները զորավարժությունների ընթացքում Հայաստանի երկնքում «որսացել են պայմանական հակառակորդի թիրախները»։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում։

Ավիացիոն զույգերի կազմում ռազմական օդաչուները, բարդ օդերևութաբանական պայմաններում, լեռներում կատարել են պարզ և բարդ վարժություններ, նաև պայմանական ներխուժած ինքնաթիռների հարկադիր վայրէջք։

Մամուլի ծառայությունը հայտնել է, որ այս տարվա ընթացքում ՄԻԳ-29 կործանիչներով ավիաբազայի օդաչուները կատարել են ավելի քան 1200 ուսումնամարզական և մարտական պատրաստության առաջադրանքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը հաջորդ տարի կվերազինի Հայաստանում տեղակայված իր ավաիբազան. ՏԱՍՍ