Բաքուն մտադիր է Ռուսաստանից Սու-35 և ՄիԳ-35 ռազմական ինքնաթիռներ գնել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ, երկրի ռազմաօդային ուժերի փորձագետներն այդ նպատակով հանդիպել են ռուսական արտադրողների և «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչների հետ:
«Ռուսական կողմը ադրբեջանական պատվիրակությանը ներկայացրել է ինքնաթիռների ռազմական հնարավորությունները, տեխնիկական մանրամասները և պատրաստակամություն հայտնել ապահովել անհրաժեշտ քանակի մատակարարումը», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Անցած տարի Հայաստանը Ռուսաստանից ներքին գներով ձեռք է բերել Սու- 30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ, որոնցից 4-ն արդեն համալրել են երկրի ռազմաօդային ուժերը: