Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր պաշտոնանկ է արել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինային, որն այս պաշտոնը զբաղեցնում էր 1996 թվականից ի վեր։
Վերջին 25 տարիների ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումների մեծ մասը անմիջականորեն կապվում էր Երմոշինայի անվան հետ։
Իր պաշտոնավարման ընթացքում առնվազն չորս անգամ՝ 2004-ի սահմանադրական հանրաքվեից ինչպես նաև 2006, 2010 և 2020 թվականների նախագահական ընտրություններից հետո Երմոշինան հայտնվել էր ԵՄ պատժամիջոցների թիրախում։
ԿԸՀ ղեկավարի պաշտոնում Երմոշինային կփոխարինի Իգոր Կարպենկոն։ Մինչ օրս նա զբաղեցնում էր Բելառուսի կրթության նախարարի պաշտոնը։