Բելառուսական ընդդիմության հաղթանակի դեպքում ՆԱՏՕ-ն կլիներ Սմոլենսկի մատույցներում, այսօր Մինսկում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե ընդդիմությունը անգամ մեկ օրով գար իշխանության, Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն Սմոլենսկի մերձակայքում կլիներ։ Հերիք էր ընդամենը մեկ օրով վերցնել իշխանությունը և օտարերկրյա զորքեր հրավիրել։
Սահմանադրությունը նախագահին նման լիազորություններով օժտում է», - BELTA գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Բելառուսի ղեկավարը։