Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ 12-ից 17 տարեկան դեռահասների պատվաստումը կսկսվի մինչև այս տարվա վերջ, ՏԱՍՍ-ին հայտնել է երկրի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է Sputnik M պատվաստանյութը, որը կօգտագործվի նշված տարիքի դեռահասների շրջանում վարակը կանխելու համար։ Պատվաստանյութը երկու բաղադրիչ ունի, որոնք տրվում են 21 օրվա տարբերությամբ։
Երեխաների կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են մինչև 15 տարեկան անչափահասների ծնողների կամ օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ, կամ անձամբ դեռահասի համաձայնությամբ, եթե նա 15 տարեկանից բարձր է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում «օմիկրոն» շտամը դեռ չի հայտնաբերվել․ «Ռոսպոտրեբնադզոր» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Համավարակը զսպելու համար Ռուսաստանը մտադիր է պարտադիր դարձնել QR-կոդերը