Կորոնավիրուսի նոր տեսակով՝ «օմիկրոն»-ով ախտահարվելու դեպքեր են գրանցվել աշխարհի առնվազն 57 երկրում:
Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որի փոխանցմամբ, ախտահարումների մեծ մասը կապված է ուղևորների երթևեկությունների հետ:
Վերջին շրջանում բոլոր ախտահարվածների 99.8 տոկոսի մոտ վիրուսի «դելտա» տեսակն է հայտնաբերվել և միայն 0.1 տոկոսի մոտ «օմիկրոն» են գտել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների փոխանցմամբ, հաշվի առնելով «դելտա»-ի բացարձակ գերակայությունը, առայժմ դժվար է կանխատեսել, թե տեսանելի ապագայում ինչ ազդեցություն կգործի «օմիկրոն» շտամը համաշխարհային համաճարակաբանական կացության վրա: