Ֆրանսիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի պատճառով գիշերային ակումբները կրկին փակվում են՝ այս անգամ մինչև հունվարի սկիզբ։ Կառավարությունն այս որոշումը կայացրել է երեկ։
Վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարել է, որ դեռևս չի խոսվում լոքդաունի ռեժիմ մտցնելու մասին։ Դպրոցներում կուժեղացվեն սանիտարահիգիենիկ սահմանափակումները, գործատուների՝ աշխատակիցներին հեռավար աշխատելու հնարավորություն ընձեռելը խրախուսվում է։
Իսպանիայում կորոնավիրուսի բռնկում է գրանցվել հիվանդանոցներից մեկի աշխատակիցների շրջանում։ Վարակը հայտնաբերվել է 68 աշխատակցի մոտ գալիք Սուրբ Ծննդի առթիվ ճաշկերույթից հետո։ Տոնական միջոցառմանը մասնակցել է մոտ 170 մարդ։ Ճաշկերույթի նախօրեին բոլոր հյուրերը ներկայացրել էին պատվաստման վկայական կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան։
Բրիտանիայում «օմիկրոն» շտամը տարածվում է մեծ արագությամբ, վերջին մեկ օրվա ընթացքում հայտնի է դարձել 90 նոր դեպքի մասին: