Նախնական հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն ավելի վարակիչ է, բայց ավելի քիչ ծանր ախտանիշներ է առաջացնում։ Երեկ այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին՝ հավելելով, որ ևս մի քանի շաբաթ կպահանջվի կորոնավիրուսի նոր շտամի վերաբերյալ վերջնական եզրակացություններ անելու համար:
Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Ֆաուչին ասել է, որ «օմիկրոնով» վարակված առաջին հիվանդները, ըստ վիճակագրության, ավելի քիչ են հոսպիտալացման և թթվածնի կարիք ունենում: Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ լրացուցիչ տվյալներ են սպասվում, սակայն վերջնական եզրակացություններ անելու համար դեռ մի քանի շաբաթ կպահանջվի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ֆրանսիայում կրկին հակահամաճարակային սահմանափակումներ ենՆախնական տվյալներով՝ «օմիկրոնը» կարող է ավելի քիչ ծանր ախտանիշներ առաջացնել, քան «դելտան»Հակահամաճարակային սահմանափակումները դժգոհություն են առաջացնում եվրոպական երկրների բնակչության մի մասի մոտ։ Բրյուսելում մի քանի հազար մարդ մասնակցել է բողոքի ցույցին ընդդեմ բուժաշխատողների պատվաստումների պարտադիր պահանջի, որն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից։ Ցուցարարները փորձել են ներխուժել Առողջապահության նախարարության շենք։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել։
Լեհաստանը դեկտեմբերի 15-ից կխստացնի սահմանափակումները. գիշերային ակումբները կփակվեն, երեխաները հեռավար կսովորեն մինչև հունվարի 9-ը։ Մարտի 1-ից բժիշկները, ուսուցիչները և ուժային կառույցներում աշխատողները պարտավոր կլինեն պատվաստվել:
Իսպանիայի իշխանությունները հաստատել են 5-11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը։