Մատչելիության հղումներ

Աշխարհում կորոնավիրուսով ախտահարվել է ավելի քան 265 միլիոն մարդ


Կիրակի առավոտյան աշխարհում COVID-19-ի ախտորոշված դեպքերի թիվը գերազանցել է 265 միլիոնը (265 միլիոն 411 հազար 903)` Ջոնս Հոփքինսի գիտահետազոտական կենտրոնի տվյալների համաձայն։

Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս մահացել է 5 միլիոն 249 հազար 734 մարդ։

Վարակման ավելի քան 20 միլիոն դեպք ունեցող երկրների շարքում շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգներն է, որտեղ հաստատվել է կորոնավիրուսի 49 միլիոն 51 հազար 149 դեպք։ Մահացածների թիվը 788 հազար 204 է։

XS
SM
MD
LG