«Հայաստան» հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործման օրինականությունը կուսումնասիրի խորհրդարանում հենց այդ հարցով ձևավորված քննիչ հանձնաժողովը։
Խորհրդարանի նախագահն արդեն հաստատել է ընդդիմադիրների նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի կազմը՝ յոթ պատգամավոր իշխող ուժից, երեքը՝ «Հայաստան» և մեկը՝ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցություններից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հայաստան» հիմնադրամի հարցով քննիչ հանձնաժողովը 11անդամ կունենա, նախագահն Արծվիկ Մինասյանն էԱյսօր քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը համոզված է՝ անհարկի շահարկումների պատճառով հիմնադրամի նկատմամբ մարդկանց վստահությունը նվազել է. - «Եթե քննիչ հանձնաժողովը վերջում էկավ եզրակացության, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից բյուջե փոխանցված միջոցները եղել են արդարացված, նախ՝ փոխանցումը եղել ա արդարացված, որովհետև էդ փաստն էր ժամանակին քննադատվում, և օգտագործվել են արդյունավետ։ Այդ դեպքում արդյո՞ք մենք գործընկերային հայտարարում ենք, որ հարգելի ժողովուրդ, էն, ինչ մինչև հիմա հնչել ա, էկեք դնենք մի կողմ, իրականում խնդիր գոյություն չի ունեցել։ Ու դրանով վերականգնենք «Հայաստան» հիմնադրամի նկատմամբ վստահությունը»։
«Հայաստան» խմբակցությունից հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենց խնդիրն անցած տարվա պատերազմի օրերին հիմնադրամից կառավարությանը ավելի քան 52 միլիարդ դրամի փոխանցման և օգտագործման օրինականությունը ստուգելն է։ Ասաց, որ հանձնաժողովի անդամները պետք է կարողանան լիարժեքորեն փարատել հանրության մոտ ձևավորված կասկածները. - «Եթե կան չարաշահումներ, իսկապես բացահայտենք, ներկայացնենք չարաշահումները, մեղավորներին բացահայտենք և պատժի ենթարկելու առաջարկները ներկայացնենք։ Եթե չկան, ի՞նչն է կաշկանդում մեզ հրապարակային ասենք։ Ի վերջո մենք խոսում ենք մեր հայրենիքի կարևորագույն մի հաստատության մասին»։
Մինասյանը պատասխան հարց ուղղեց իշխող ուժի պատգամավոր Բաբկեն Թունյանին. Եթե չարաշահումները հաստատվեն, արդյո՞ք իշխանականները պատրաստ են հրապարակավ դրանք ներկայացնելու։
«Ավելի շահագրգիռ կողմ, որ էդ պրոցեսը ամբողջությամբ խոշորացույցով անցկացվի, և եթե կան չարաշահումներ, էդ չարաշահումները համապատասխան հետևանքներ ունենան, երևի մեզնից ավելի շահագրգիռ կողմ չկա», - պատասխանեց Թունյանը։
Իշխող ուժի ներկայացուցիչները շեշտում են՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը մսխվել է անհիմն հայտարարությունների հետևանքով։ Պատերազմից հետո բազմիցս քննադատություն հնչեց, թե կառավարության նվիրաբերության ձևով փոխանցված ավելի քան 52 միլիարդ դրամը ոչ նպատակային է ծախսվել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը ցանկանում է քննել «Հայաստան» հիմնադրամից պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական դրության ծախսերի 120 մլրդ դրամից 52 մլրդն է հատկացվել «Հայաստան» հիմնադրամի կողմից, շեշտում է վարչապետըՔննադատողների թվում էին նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները։ Դա էր պատճառը նաև, որ հոգաբարձուների խորհրդի նախագահ, նախագահ Արմեն Սարգսյանը աուդիտ պահանջեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ նախագահի՝ «Հայաստան» հիմնադրամը պետք է լինի կասկածներից, ենթադրություններից, շահարկումներից վեր կառույցԱուդիտորական ընկերություննը շաբաթավերջին ներկայացրել է համահայկական հիմնադրամում անցկացրած իր ուսումնասիրությունների եզրակացությունը, սակայն այն դեռ չի հրապարակվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աուդիտորական ընկերությունը ներկայացրել է համահայկական հիմնադրամում իր եզրակացությունըՀանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանն ասում է՝ իրենք ամեն ինչ անելու են իրենց կողմից բարձրացված բոլոր հարցերի պատասխանը ստանալու համար. - «Որքան էլ դառն է նախորդ փորձերը, երբ քննիչ հանձնաժողովները չեն կարողացել արդյունքներ արձանագրել, ավելին, գրեթե չկա նախկին քննիչ հանձնաժողով, որ օրենքի շրջանակներում լիարժեք կարողացած լինի զեկույց ներկայացնել։ Մենք մտադիր ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ կարծրատիպը կոտրվի։ Եվ ունենք ի վերջո հավաստիության բարձր մակարդակ ունեցող զեկույց»։
Այս տարեսկզբին վարչապետ Փաշինյանը հայտատարել, որ պատերազմի օրերին հիմնադրամին է հանգանակվել մոտավորապես նույնքան գումար, որքան նախորդ 28 տարիներին միասին վերցրած՝ 212 միլիոն դոլար։