Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով պահանջվող հրատապ միջոցների վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին։ Այդ մասին ասված է Հաագայի դատարանի հաղորդագրությունում։
ՄԱԿ-ի գլխավոր դատական ատյանի հաղորդագրության համաձայն՝ որոշումը հրապարակային նիստում կկարդա Ջոան Դոնահյուն։
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով, նիստին ներկա կլինեն միայն դատարանի անդամները և կողմերի ներկայացուցիչները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, լրագրողների և հանրության համար այն կհեռարձակվի առցանց։
Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ գործ է հարուցել Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ, համանման հայց Հաագայի դատարանում Հայաստանի դեմ ներկայացրել է Ադրբեջանը։
Հայաստանը ՄԱԿ-ի դատարանին խնդրել է նաև մինչև բուն գործով վճիռ կայացնելը միջանկյալ միջոցներ կիրառել՝ Ադրբեջանին պարտավորեցնելով առաջին հերթին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու փակել Բաքվի «ռազմավարի պուրակը»։
Հայաստանի նկատմամբ հրատապ միջոցների կիրառում է պահանջել նաև Ադրբեջանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինչև տարեվերջ հայտնի կլինի Հաագայի դատարանը կբավարարի Հայաստանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումը, թե ոչ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հաագայի դատարանում ավարտվել են Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումներըԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ի արդարադատության դատարանին խնդրեց կիրառել միջանկյալ միջոց