Մատչելիության հղումներ

Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների վերաբերյալ


Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, Հաագա, 14-ը հոկտեմբերի, 2021թ․
Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, Հաագա, 14-ը հոկտեմբերի, 2021թ․

Հայաստանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին խնդրել է մերժել ՀՀ դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը:

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր եզրափակիչ խոսքում մասնավորապես ասել է. - «Ադրբեջանի պահանջները չեն բավարարում այն պայմաններին, որոնք թույլ են տալիս դատարանին օգտագործել միջանկյալ միջոցներ կիրառելու իր իրավունքը։ Մենք համոզված ենք, որ դատավորներն իրենք էլ կհամոզվեն դրանում»:

Կիրակոսյանը Հաագայի դատարանին խնդրել է «ամբողջությամբ մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների ներդրման վերաբերյալ»:

Ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը դիմել էր միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով, այդ թվում՝ պարտավորեցնել Հայաստանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որպեսզի Ադրբեջանը կարողանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծում իրականացնել:

XS
SM
MD
LG