Սոչիում նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ընդունած հայտարարությունում «հայկական շահը հստակ արտացոլող կետ, ես որպես այդպիսին չտեսա», հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
«Հստակ տարբերություն կա Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հնչեցված ռիտորիկայի հետ, հանդիպման տեսաձայնագրվող հատվածում իր հնչեցրած խոսքերի հետ և հայտարարության տեքստի հետ: Ուստի կարող ենք հստակ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է շատ ավելի շատ ներքին լսարանի համար, քան իրապես խնդիրներ լուծելու համար», - ասաց Մամիջանյանը՝ շարունակելով․ - «Որովհետև Հայաստանին հետաքրքրում է, օրինակ, գերիների վերադարձի հարցը՝ որևէ ժամանակագրական սահմանների մեջ չի դրվել, շատ հեղհեղուկ ձևակերպումներ են ամենատարբեր հարցերով, և ամենակարևորը՝ Արցախի հիմնահարցի հիշատակումն անգամ բացակայում է այդ փաստաթղթում»։
Պնդումներին, որ «դրանք առանձին, սեպարատ գործընթացներ են», Մամիջանյանը հակադարձեց․ - «Եթե էդ գործընթացի վերջնարդյունքում ստացվող փաստաթղթի՝ համաձայնագիր, պայմանագիր, ոնց ուզում եք անվանեք, մեջ չֆիքսվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքները, միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող կառույց Մինսկի խումբը, և այլն, և այլն, ինչպես արվել է միշտ այն դեպքերում, երբ որ, չակերտների մեջ, չի քննարկվել կամ շրջանցվել է այդ հարցը, ամենատարբեր հարթակներում՝ պարզապես նշվում էր, որ այդ հակամարտությունը առկա է, որ այն պիտի լուծվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, և դրա լուծման միջազգայնորեն տրված մանդատը Մինսկի խմբինն է։ Այդ ձևակերպումը կապահովագրի Հայաստանը հետագայում նմանօրինակ շահարկումներից, իբր արցախյան հիմնախնդիրը փակված է»։
«Հանդիպմանը նախորդող՝ տեսաձայնագրվող հատվածում [Հայաստանի վարչապետի կողմից] հնչեցվեցին խնդիրներ, որոնք հետագայում իրենց արտացոլումը չեն գտել ստորագրված փաստաթղթում։ Ուստի ես իրավունք ունեմ կասկածելու, որ դա արվում էր միայն լոկալ, տեղի հայկական ինֆորմացիոն տիրույթի համար», - հայտարարեց ընդդիմադիր խորհրդարանականը։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ հայտարարությունում Հայաստանին հետաքրքրող գերիների հարցը որևէ ժամանակագրական «սահմանի մեջ չի դրվել», բացակայում է Արցախի հիմնահարցի հիշատակումը:
«Եթե այդ գործընթացի վերջնարդյունքում ստացվող փաստաթղթի, համաձայնագրի, ոնց ուզում եք անվանեք, մեջ չֆիքսվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հիմնարար սկզբունքները, միջազգայնորեն ճանաչված մանդատ ունեցող կառույցը՝ Մինսկի խումբը և այլն, ինչպես արվել է միշտ այն դեպքերում, երբ որ «չի քննարկվել կամ շրջանցվել է այդ հարցը», ամենատարբեր հարթակներում, պարզապես նշվում էր, որ այդ հակամարտությունն առկա է, որ այն պետք է լուծվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա ու դրա լուծման միջազգայնորեն տրված մանդատը Մինսկի խմբին է տրված: Էդ ձևակերպումը կապահովագրի Հայաստանը հետագայում նմանօրինակ շահարկումներից՝ իբր արցախյան հիմնախնդիրը փակված է», - ասաց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը՝ այսօր ձեռք բերված պայմանավորվածությունների մասինՄամիջանյանն ընդգծեց նաև, որ «թուրքական աշխարհի ամբողջականության թեզը» նոր շունչ ստացավ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո. - «Մինչ այդ դա երազանք էր, որը թուրքական աշխարհը ուներ, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունց հետո դա շրջանառվող թեմա է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»:
«Չեմ կարող համաձայնել, որ գնաճը Հայաստանում ԵԱՏՄ-ում վարվող տնտեսական քաղաքականության հետևանք է»
Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ ինչո՞ւ չեն բարձրաձայնում, որ գնաճը Հայաստանում հիմնական ԵԱՏՄ-ում վարվող տնտեսական քաղաքականության հետևանք է, Մամիջանյանն ասաց՝ չի կարող համաձայնել այդ տեսակետի հետ:
«Սրա մասին շատ ավելի մանրամասն կխոսեն իմ տնտեսագետ գործընկերները, բայց գնաճը Հայաստանում այն երևույթների հետևանքն է, որոնք այս կամ այն կերպ հանգեցրի տնտեսության շատ ծանր իրավիճակին, ընդ որում՝ այն բոլոր մարդիկ, ովքեր կասեն, որ դրա պատճառը քովիդն է, ես իրենց խորհուրդ կտամ բացել նախաքովիդյան տվյալները: Արդեն իսկ տեսանելի էր, որ այն իբր տնտեսական հրաշքը, որ Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ կարողացել էր ունենալ բյուջե մուտքերի արդյունքում, ընդամենն այն ժամանակ, այդ թվում՝ ԵԱՏՄ գործընթացների հետ կապված մեքենաների մաքսազերծման վերջնաժամկետն էր, մեծամասամբ դրանով է պայմանավորված», - ընդգծեց «Պատիվ ունեմ»-ի քարտուղարը: