Կորոնավիրուսի նոր շտամով՝ «Օմիկրոնով» պայմանավորված Հայաստանը ևս ժամանակավորապես կսահմանափակի Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոթոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը երկիր՝ հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդագրություններին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կգումարվի, իսկ օրվա ավարտին արդեն կունենան սահմանափակումների նոր կազմը։
«Բացի սրանից կլինեն նաև ևս որոշակի սահմանափակումներ, որոնք մինչև օրվա վերջ ձեզ ևս հայտնի կլինեն», - ասաց նախարարը։
Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրեր, մշակութային միջոցառումներ՝ համերգներ և այլն, քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով, կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։
ԱՀԿ օրերս ահազանգեց կորոնավիրուսային հիվանդության հարուցչի նոր ենթատեսակի` «Օմիկրոնի» մասին` սահմանելով այն որպես անհանգստություն առաջացնող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՀԿ-ն «անհանգստություն առաջացնող» է որակում «օմիկրոնը», զգուշացնում՝ առկա վակցինաները կարող են այդքան էլ արդյունավետ չլինելԿորոնավիրուսային հիվանդության նոր շտամն ունի շուրջ 50 մուտացիա, որից 30-ը` սպայկային սպիտակուցում, առաջին անգամ արձանագրվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում: «Օմիկրոն» շտամով պայմանավորված` դեպքեր են արձանագրվել նաև Բոտսվանայի Հանրապետությունում, Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում: Գիտնականները դեռ չեն պարզել նոր շտամի վտանգավորության աստիճանը։
Մի շարք երկրներ արդեն ձեռնարկել են սահմանափակող միջոցառումներ, այդ թվում` սահմանել են մուտքի արգելք աֆրիկյան մի շարք երկրներից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրոպան կորոնավիրուսի նոր տեսակի կապակցությամբ կդադարեցնի օդային կապը Աֆրիկայի հարավային շրջանի հետ