Եվրամիությունը մտադիր է դադարեցնել օդային հաղորդակցությունը Աֆրիկայի հարավային շրջանի հետ, որտեղ ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակ: Այդ մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եվրոպական հանձնաժողովը միության անդամ 27 պետություններին առաջարկում է հնարավորինս արագ իրագործել այդ որոշումը:
Եվրամիության նախկին անդամ Մեծ Բրտանիան արդեն ժամանակավոր դադարեցրել է օդային կապը հարավաֆրիկյան վեց պետությունների հետ և այդ տարածաշրջանից վերադարձող բրիտանացիներին կոչ է արել կամավոր ենթարկվել կարանտինի:
Գիտնականները դեռ չեն պարզել այս շաբաթ առաջին անգամ գրանցված կորոնավիրուսի հարավաֆրիկյան նոր շտամի վտանգավորության աստիճանը:
Դրա հայտնաբերումը բացասական ազդեցություն է գործել Ասիայի տնտեսական շուկայի վրա և հանգեցրել է նավթի 30 տոկոսի գնանկման: