Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 189-ով, բուժվածներինը՝ 1072-ով, գրանցվել է մահվան ևս 21 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 189-ով՝ հասնելով 338 հազար 120-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 21 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1072-ով և հասել 316 հազար 198-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 172 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 360 հազար 218-ի:

Առողջապահական գերատեսչության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 535-ի, ևս 1440 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 12 հազար 947 մարդ։

Նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է ավելի քան 1 միլիոն պատվաստում

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, նոյեմբերի 28-ի դրությամբ կատարվել է 1 միլիոն 217 հազար 391 պատվաստում, որից`առաջին դեղաչափ` 781 հազար 011՝ մեծահասակ բնակչության 39 տոկոսը, երկրորդ դեղաչափ` 436 380՝ մեծահասակ բնակչության 21․8 տոկոսը:

Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։

Արցախում՝ 11 նոր դեպք

Արցախում նոյեմբերի 28-ին կատարվել է 75 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք:

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 115 վարակակիր, 19 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 57-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021-ին Արցախում կատարվել է 22 հազար 999 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 հազար 899-ի դեպք։

XS
SM
MD
LG