Արագածոտնի մարզի Արագածավան խոշորացված համայնքում ապօրինի արդյունահանվել է շուրջ 754 հազար կգ օբսիդիան տեսակի քարի հանքանյութ, պետությանը չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 156 միլիոն 424 հազար 708 դրամի տարբեր հարկեր և այլ պարտադիր վճարներ, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ):
Ըստ հաղորդագրության, Արագածավան համայնքի մի շարք բնակիչներ, տևական ժամանակ առանց խոչընդոտների, պաշտոնատար անձանց հովանավորչությամբ, 2017-ից մինչև 2021-ի նոյեմբերի 16-ը իրականացրել են ընդերքի ապօրինի արդյունահանում՝ առանց ընդերքօգտագործման համապատասխան լիցենզիայի, ընդերքօգտագործման պայմանագրի և հողի գործառնական նշանակությունը փոխելու։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե: