Մատչելիության հղումներ

Ամիսներ առաջ ԱԱԾ կողմից դատարանների համակարգիչների առգրավման գործով դեռևս մեղադրյալ չկա


Ամիսներ առաջ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից Վարչական, Սնանկության, Երևանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգիչների առգրավման գործով դեռևս մեղադրյալ չկա, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։

Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելու հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով դրվագով։

Գլխավոր դատախազությունից հայտնում են նաև, որ առգրավվել են «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները փորձաքննության համար «և դրանց վերադարձնելու հարցը կարող է վարույթն իրականացնող մարմնի կողմից լուծվել նշանակված փորձաքննության արդյունքներով քննչական, դատավարական և այլ անհրաժեշտ գործողությունների կատարման հանգհամանքով պայմանավորված»։

ԱԱԾ-ն ամիսներ առաջ առգրավել էր որոշ դատարանների Էլեկտրոնային մակագրումն ապահովող համակարգիչները։ Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ դա արվել է արդարատությանը խոչընդոտելու մեղադրանքով մի քրեական գործի շրջանակներում, երբ միջամտություն է եղել այդ համակարգում։

XS
SM
MD
LG