Կառավարությունը պետբյուջեից 13.5 մլրդ դրամ կտրամադրի Արցախին.12 մլրդ դրամը որպես միջպետական վարկ, 1,5 մլրդը՝ նվիրաբերության պայմանագրի հիման վրա։
Միջպետական վարկը տրամադրվում է տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 2025-ի հունվարի 1-ը մարման ժամկետով։
Օժանդակությունը, ըստ Ֆինանսների նախարարության, Արցախի բնակչության նոյեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների, ինչպես նաև 2021-ի պետական բյուջեով նախատեսված նոյեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական և կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար է։
Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի փոխանցմամբ, տարեսկզբից առ օրս Արցախին փոխանցվել է ավելի քան 199 մլրդ դրամի աջակցություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում ապրելու ցանկությունը չի նահանջում, սակայն տուն ունենալն ու անվտանգությունը խնդիր են մնում